
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում արտահայտվել է հետագա սերտ փոխգործակցության փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ ռուս-թուրքական բազմապլան հարաբերությունների զարգացման»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները «քննարկել են միջազգային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը, որոնք վերաբերում են նաև Սևծովյան տարածաշրջանին»:
Կրեմլի մամուլի ծառայությունը հավելում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տարբեր ձևաչափերով։
Լուսանկարը՝ Sputnik/Alexander Demyanchuk/Pool via Reuters
Մեկնաբանել