
IDBank-ը դադարեցնում է МИР քարտերի սպասարկումը
IDBank-ը տեղեկացնում է, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը բանկի POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։
«Այդպիսով՝ տեղեկացնում ենք, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել