HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատախազությունը պահանջում է զրկել «Էկո պետրոլ»-ին «Սպարտակ» մարզադաշտի սեփականության իրավունքից

Գլխավոր դատախազությունը դատական կարգով փորձում է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին զրկել Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» և «Աշխատանք» մարզահամալիրների սեփականության իրավունքից։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մարզահամալիրների վաճառքի մասին տարեսկզբին «Հետք»-ն էր գրել։ «Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Նույն ընկերությունը գնել էր նաև «Աշխատանք» սպորտային համալիրը։

Դատախազությունը վարչական դատարան երկու հայց է ներկայացրել՝ վիճարկելով սպորտային կառույցներից յուրաքանչյուրի և՛ սեփականաշնորհումը, և՛ վաճառքը։ Ըստ հայցի՝ նախ պահանջվում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող 1,9 հա մակերեսով հողամասի և 16053 քմ մակերեսով «Սպարտակ» մարզական համալիրի նկատմամբ 1999թ.-ին «Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունն այնուհետև պահանջում է վերացնել սեփականաշնորհման հետևանքները՝ համալիրի նկատմամբ «Էվոկաբանկի» գրավի իրավունքը, մարզահամալիրը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին վաճառելու պայմանագիրը և դրա հիման վրա նույն ՍՊԸ-ին տրված սեփականության վկայականը։

«Սպարտակ» մարզահամալիրի վերաբերյալ հայցը վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանը վերադարձրել է՝ դատախազությանն առաջարկելով շտկումներ անել։ Դատախազությունը, համաձայն չլինելով որոշման հետ, վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գրեթե նույն իրավիճակն է «Աշխատանք» համալիրի վերաբերյալ ներկայացված հայցով։ Վարչական դատարանը հայցը վերադարձրել է, սակայն տեղեկություն առկա չէ՝ այն բողոքարկվելու՞ է, թե նորից է ներկայացվելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter