HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարսնաքարի» գործով քննչական խումբը վստահելի չէ. «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի դիտարկումները Հայաստանի զինված ուժերի սպա, զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության նախաքննության գործընթացի հասարակական վերահսկողության նախնական արդյունքների մասին

Երկու օր առաջ, ՀՀ Ոստիկանության քննչական Գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը մամլո ասուլիս ունեցավ ՀՀ զինված ուժերի սպա, ՊՆ մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության նախաքննության ընթացքի մասին

Առանձնացնել մի քանի հանգամանքներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ այս դեպքում գործ ունենք հստակորեն նախապես ուղղորդված նախաքննության հետ և որ գործը փորձում են, ինչպես ասում են, կոծկել:

1. Այն փաստը, որ քննչական խումբը մինչ այսօր քաղաքացի Ռուբեն Հայրապետյանին (մականունը' «Նեմեց», այսոհետև ՌՀ) դիտարակել որպես չի դիտարկել որպես կասկածյալ ու վարկածներ չի առաջադրել և ստուգել, որոնք թույլ կտային հնարավորինս բացահայտել իրականությունը ծածկույթով հանցակազմ որոնել, արդեն շատ խոսուն է և վկայում է ուղղորդված նախաքննության մասին:

  • Նկատի ունենալով քաղաքացի ՌՀ-ի ինքնախոստովանական հրապարակային ելույթները ինքնադատաստան տեսնելու հակվածության մասին, ինչպես նաև դրա վառ ապացույցը մոմավառության օրը, այս քննչական խումբը պարտավոր էր հենց սկզբից քաղաքացի ՌՀ-ին գործում ներառել ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ:
  • Չնայած քաղաքացի ՌՀ-ի ուղղակի մասնակցության մասին վկայությունների բացակայությանը, հաշվեհարդարի հանձնարարությունը շատ հավանական է, որ հենց ինքը տար, հատկապես եթե անվտնագության ծառայության աշխատակիցներից ոմանք, այդ թվում նաև կասկածյալների թվից, ժամանակ առ ժամանակ որպես թիկնապահ ուղեկցել են քաղաքացի ՌՀ-ին: Պետք էր ենթադրել, որ բռնի գործողությունների գնացել են նրա «հրամանով», սա նախաքննության մասով ինչու չի դիտարկվե՞լ: Ստուգվում են միայն մեղադրյալնների հեռախոսային զանգերը, իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, հրահանգը չեն ստացել անմիջապես քաղաքացի ՌՀ-ից, բնականաբար միջնորդավորված է եղել, ով է եղել միջնորդը, մենեջե՞րը, այլ թիկնազորայի՞ն, դա միայն կարելի է պարզել, եթե գաղտնազերծեն քաղաքացի ՌՀ-ի և բոլոր յուրայինների հեռախոսազրույցները ում միջոցով նա կարող էր հրահանգել, բայց դա չի կատարվում, ուրեմն բացահայտ ուղղորդում է գնում, և գործը տանում են կոծկման:
  •  Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է հուլիսի 6-ին, ծեծից 19 օր անց, այն էլ որպես վկա, այն դեպքում, որ ծեծը արձանագրվել է հունիսի 17-ին, և Վահե Ավետյանի մահվանից' 7 օր անց: Փաստորեն, երբ ծեծի են ենթարկում, այդ ժամանակ կարիք չկա հարցաքննելու քաղաքացի ՌՀ-ին, ինչպես ասենք Վեզիրյանին ծեծելու դեպքում:

2. Քրեական մեղադրանքը չի վերաորակվել պատճառահետևանքային կապի բացակայության պատճառով, փաստորեն ասվեց հետևյալը. Վահե Ավետյանին դաժան ծեծի են ենթարկել, բայց նա կարող է մահացել է այլ պատճառով:

  • Նկատի ունենալով, որ տարածքը տեսահսկվում է, բայց ծեծը կատարվել է այն հատվածում, որտեղ տեսախցիկներ չկան, արդյո՞ք սա հստակորեն չի փաստում այն մասին, որ դաժան ծեծը դիտավորությամբ կատարված սպանության հետ անմիջական կապ ունի: Ծեծողները անվտանգության աշխատակիցներ են, ովքեր այս ամենը արել են, գիտակցելով, որ հարուցվելիք հնարավոր գործի շրջանակներում ապացույցները ի վնաս իրենց կգործեն և նախօրոք կազմակերպված գործողություն են իրականացրել:
  • Բացի այդ, պարզ դարձավ, որ այդ օրը միայն տեսահսկում է իրականացվել, տեսանկարահանում չի եղել նույնիսկ տեսախցիկներով հսկվող տարածքում, տեսանկարահանող սարքի անսարքության պատճառով: Նկատի ունենալով նման անսարքության' սպանության հետ համընկման պատահականության աննշան հավանականությունը, նախաքննության շրջանակներում պետք է վարկած առաջադրվեր միտումնավոր և հրահանգավորված գործողության վերաբերյալ, և իհարկե անվտնագության աշխատակիցները ինքնուրույն չեին գործելու, ուրեմն ով է ղեկավարել այս օպերացիան, քաղաքացի ՌՀ-ն՞, թե այլոք: Ինչու մինչև օրս չի հարցաքննվել և կասկածյալ հայտարարվել նաև անվտանգության ծառայության պետը:

3. Ուղղորդված նախաքննության մասին են վկայում նաև տեսագրման մասին հնչած իրար հակասող տեղեկությունները, որոնք թույլ են տալիս պնդել, որ իսկապես գործը փորձում են կոցկել: Այվազյանը տեղեկացրեց, որ այդ համակարգը տեսագրման հնարավորություն չի տալիս, բայց իր նախորդ բառերի հետ կոնֆլիկտ կար,'մեկ ասում է, թե այդ օրը միայն տեսահսկվել է, մեկ էլ ասում է, թե ընդհանրապես այդ համակարգը չի տեսագրում, այստեղ ուղղորդված նախաքննության հոտ է գալիս ու լավ չի կառավարում սեփական խոսքը: Ասուլիսի վերջում նորից հակասող տեղեկատվություն տվեց Այվազյանը, ասելով որ տեսագրող մասը նախորդ օրը անսարքության պատճառով բացակայել է, հեռացվել է, նախորդիվ ասում էր, թե այդ համակարգը չի տեսագրում, դրանց առաջ ասաց, որ այդ օրը չէր տեսագրում: Այս մարդը ուղղորդվող նախաքննության մեջ գործող մարդու կասկած է առաջացնում: Իրենք միայն դեպքի նեղ հատվածն են դիտարկել, չեն մտածել լայն որոնում ու քննություն իրականացնել, որը ասենք ցույց կտար, թե ինչ է կատարվել ռետորանի մյուս հատվածներում:

4. Խոսնակը խուսափում է ժամկետներ ասել վերծանումները ստանալու առումով, բայց կարելի է վստահ ասել, որ այլ գործերի շրջանակներում նորմալ պրակտիկա է նման քաղվածքներ ստանալը և կա որոշակի վիճակագրություն, թե այդ գործընթացը միջինում քանի օր է տևում, սակայն այստեղ նա խուսափեց պատասխանել այս հարցին: Նշանակում է, նորից փորձ են կատարելու կոցկել, հետո էլ կպարզվի, որ դրանք չկան, ջնջվել են: Քաղաքացի ՌՀ-ի անձնական հեռախոսի, թիկնապահների, անվտնագության ծառայողների, ռեստորանի սպասավորների, վկայություն տվածների մուտք-ելքային հեռախոսախոսակցությունները վերծանելու անհրաժեշտություն կա, տեսնելու համար, թե ինչ հեռախոսահամարներից են զանգեր կատարվել, միգուցե կան ժամանակավոր այլ համարներ, այլ անձանց վրա գրանցված, նաև կարևոր է տեսնել հեռախոսային զրույցների բովանդկաությունը, տեղեկատվությունից հասկանլու համար, թե ինչքանով է սա դիտավորությամբ կատարված հանցագործություն և այլն, բայց այս ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում, հիմք ընդունելով խոսնակի բառերը:

5. Նոր հանգամանքների պարզումը այդեն իսկ ֆիլտրված է, հայտնի չէ քանի այցելու է եղել ռետորանում դեպքի ժամանակ: Տեղում ռեստորան այցելածներից տվյալներ չեն վերցրվել, որպեսզի հետագայում ներգրավվեն որպես վկա: Հետագայում նույնիսկ նոր տվյալների առկայության դեպքում, վայրում ներկաները արդեն նեղ շրջանակ են ներկայացնում և հանդիսանում են քաղաքացի ՌՀ-ի ազդեցության տակ գտնվողներ, սա կարելի է հեշտ ուղղորդել:

Պատասխան չտրվեց բազմաթիվ կարևոր հարցերի:

1. Ովքե՞ր են քննիչները: Ում են ենթարկվում քննչական խմբի անդամները ընդհանրապես, ինչքանով են վերջիններս անկախ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ճնշումներից, որոնք են դրանց երաշխիքները, հանրությանը այս ամենը պիտի ներկայացվի: Խոսնակը նշեց, որ այս պահին խումբը ենթարկվում է ՀՀ ոստիկանապետին, իսկ խումբը ցրելուց հետո, ինչ աշխատանքային կապեր ունի այլ պաշտոնյաների հետ, մասնավորապես Ներսիկ Նազարյանի հետ:

2. Նախևառաջ, ե՞րբ է ստացվել քրեական գործ հարցուցելու որոշումը, դատելով այն փաստից, որ քաղաքացի ՌՀ-ն ծեծեց Վեզիրյանին, բայց ոստիկանությունը անգործության էր մատնված, կասկած ունենք, որ այս դեպքում ևս կարող էր այդ որոշումը հետաձգվել, ովքեր են տվել այդ որոշումը, երբ ու ում միջնորդությամբ: Միայն սպասարկող անձնակազմն է այս պահին վկայություն տվել, սա ուղղորդվում է, քանի որ այս սպասարկող անձնակազմը ազատ չէ իր գործողություններում և ինչու՞ հենց այդ պահին այլ վկաների տվյալներ չեն գրանցվել հետագայում քննության ժամանակ վերջիններիս ներգրավելու նպատակով: 191 հոդվածով լրիվության նպատակով հանցագործության վայրում անմիջապես դրա մասին հայտնելուց հետո պիտի սկսվեին աշխատանքները, այստեղ պարզ չի դառնում,թե երբ են սկսել այդ աշխատանքները և ինչու են որպես վկա հանդես գալիս միայն քաղաքացի ՌՀ-ի աշխատակիցները:

3. Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, օրինակ քանիսը:

4. Անվտանագության աշխատողի վարքագիծը, իրավունքները և պարտականությունները ո՞ր կանոնագրով են կարգավորվում, արդյոք համալիրը հատուկ օբյեկտ է, որտեղ պիտի գործի անվտնագության ծառայություն:

5. Ում վկայությունների հիման վրա եք հաստատ պնդում, որ քաղաքացի ՌՀ-ն դեպքի վայրում չի գտնվել ծեծի ժամանակ, աշխատակիցների՞, այլ օբյեկտիվ աղբյուրներ դիտրակվե՞լ են, թե՞ ոչ:

Վերոհիշյյալն արդեն իսկ թույլ է տալիս պահանջել, որպեսզի անկախ քննություն կատարվի, որովհետև այս քննչական խումբը վստահելի չէ:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ճշմարտությունը ոչ թե կտուժի այլ կշահի եթե քննչական խմբին միանա «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի նշանակած քննիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter