
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել