HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հիշեցնենք, որ կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024-ի հունվարի 4-ից, երբ Արմեն Ղուլարյանն ազատվեց աշխատանքից։

Հարցը կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշել. «Պարոն Վարդանյանն այս տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք կարևոր ռազմավարական նախագծերում, իրեն դրսևորել է որպես բանիմաց և վստահելի գործընկեր: Կարծում եմ, որ նրա նշանակումն այս պաշտոնում լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքաշինության ոլորտում կառավարության կողմից վարված քաղաքականությունում»:

Եղիազար Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկանում եմ նաև համոզմունք հայտնել, որ համագործակցելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ՝ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց: Կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»:

Լուսանկարը՝ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter