HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

  • Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արսեն Կոստանյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի մարտի 22-ից:
  • Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Ասատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Բարսեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմեն Միքայելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գալուստ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կարեն Կարապետյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:
  • Արկադի Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի ավագ դատախազի պաշտոնից:
  • Վարդան Վարդանյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter