HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

DJ MOSEY. նույն ինքը Պիեր Սարկոզին` Հայաստանում

Ֆրանսիայի ազգայի տոնի առիթով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպությունը յուրահատուկ նվեր են մատուցում մեր երիտասարդներին:

Միայն մեկ օր՝ հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, «Սիրահարների այգում» ելույթ կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին, նույն ինքը  DJ “MOSEY”:  Նախագահի տղա լինելու փաստը մեծ բացահայտում դարձավ երաժշտական աշխարհում և ընդունվեց շատ հակասական կերպով, քանի որ բոլորը չէին, որ կիսում էին նրա հայրիկի քաղաքական հայացքները և վարած քաղաքականությունը:  Թեև քաղաքական գործիչ հայրն այնքան էլ ոգևորված չէ նորարարական երաժիշտ որդու գործունեությամբ, սակայն դա չի խանգարում երիտասարդին շոու բիզնեսի աշխարհում իր հաստատուն քայլերն անելիս:

 2010 թվականին թողարկվում է նրա առաջին ձայնասկավառակը, որն իր մեջ ներառում է տարբեր երկրների աստղերի հետ հաջողված համատեղ պրոեկտներ:

Պիեր Սարկոզին վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների հաճախակի և սպասված հյուրն է դարձել: Արդեն մի քանի տարի է՝ նա ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, ինչպես նաև հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր:

Անմոռանալի և թեժ երեկոն հայաստանցիների և մեր երկրի հյուրերի համար ապահովված է: Մուտքը՝ առանց տոմսերի: Բացօթյա համերգին կհետևի AfterParty-ն, որը կկայանա  “KAMI” ակումբում:

Երեկոյի առաջին մասում բարձր տրամադրություն և դրական լիցքեր կփոխանցեն DJ Vakcina-ն, Arni Rock-ը և Haik Solar-ը: 

Modd Events-ը, հանդիսանալով հայ-ֆրանսիական կազմակերպություն, նախաձեռնում  և իրականացնում է հետաքրքիր, ինքնատիպ, բազմաժանր ծրագրեր՝ իր լուման ներդնելով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: «Modd Events»-ը մասնագիտացած է համերգների կազմակերպման, Թիմ բիլդիգն ծրագրերի, կորպորատիվ, սոցիալական, մշակութային, սպորտային միջոցառումների, սեմինարների և համաժողովների իրականացման գործում:

«Modd Events»-ն ունի լայնամասշտաբ նախագծերի իրականացման երկար տարիների հաջողված փորձ: Արդեն 3 տարի է՝ այն գործում է ԱՊՀ երկրներում և միավորում է արհեստավարժ մասնագետների Ֆրանսիայից, Հայաստանից, Ռուսաստանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter