HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին

Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հաղորդում են ԱԽ գրասենյակից, Ա. Գրիգորյանը և Է. Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում: 

Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter