
ՔՊ-ն փոխվարչապետի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ տարածած մամուլի հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել