HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Կոսովո. վիճակագրությունը հավասար է

Այսօր՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Կոսովո ֆուտբոլային ընկերական հանդիպումը: 

Սա կլինի նմանատիպ երկրորդ խաղը: Առաջին ընկերական մրցավեճն այս թիմերի միջեւ կայացել էր 2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում եւ ավարտվել 2-2 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ էին դարձել Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Ընդ որում՝ մերոնք խաղի ընթացքում առջեւում էին 1-0, ապա՝ 2-1 հաշիվներով, սակայն կոսովարները կարողացան ավելացված ժամանակում գոլ խփել ու խուսափել պարտությունից:

Հայաստան-Կոսովո հանդիպման մրցավար է նշանակվել վրացի Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն եւ Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

ՀՖՖ-ն ներկայացրել է այսօրվա խաղում մեր թիմի հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները:

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 94-րդն է, Կոսովոն՝ 102-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter