
Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արաքս համայնքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ. Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա. Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության:
Տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ 2 ապօրինի խորքային հորի շահագործումն էլ կասեցվել է։
Նշանակվել են վարչական տուգանքներ ու ներկայացվել ջրային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել