HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Մարտի 22-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Skoda», «BMW», «Volkswagen» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Մ.-ն (ծնված 1996 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ի (ծնված 1997թ) և Մ. Դ.-ի դիերը, իսկ վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, «BMW» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել  ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter