HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայաստանում կարծում են, որ կասկածյալը պետք է ապացուցի իր անմեղությունը

Սիվիլիթաս հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել 1100 հայաստանցիների շրջանում` պարզելու բնակչության վերաբերմունքը Հայաստանի հասարակական կյանքի, տնտեսության և այլ բնագավառների մասին: Հարցվածների զգալի մասը` 83%-ը համոզված է, որ հանցագործության մեղադրյալը պարտավոր է ապացուցել իր անմեղությունը: Մինչդեռ օրենքով հակառակն է ամրագրված, այսինքն` մեղադրող կողմը` դատարանը պետք է ապացուցի կասկածյալի մեղքը, իսկ մինչ այդ վերջինս անմեղության կանխավարկած ունի:

Սիվիլիթասի շահերը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Գրիգորյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե հայաստանյան դատական համակարգի բոլոր ատյանները մերժեն իրենց բողոքը, ապա իրենք ստիպված են լինելու դիմել ավելի բարձր` միջազգային դատարաններին: Գրիգորյանի խոսքով` քրեական գործ է հարուցվել քաղաքացիաիրավական գործարքի դեպքում: Ստացվում է` այդ գործով հարցաքննվողները` Սալբի Ղազարյանը և Վարդան Օսկանյանը կասկածյալներ են, հետևաբար ունեն լռություն պահպանելու իրավունք, որից էլ օգտվում են, ու պատճառն այն չէ, որ ինքնամերկացման մտավախություն ունեն:

Սալբի Ղազարյանի կարծիքով` այս դատական գործընթացը կարճատես է, և ապացուցում է, որ Հայաստանը պատրաստ չէ համագործակցել բարերաների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter