
«168 ժամ» թերթը պետք է հերքի հրապարակած տեղեկությունները
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հրապարակել է Մարգարիտա Մարտիրոսյանի հայցով դատական ակտն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ անձ «168 ժամ» թերթի: Համաձայն վճռի՝ «168 ժամ» թերթը պարտավոր է հերքել հոդվածում պարունակող հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, իսկ Հռիփսիմե Կարապետյանը պետք է 100 հազար դրամ վճարի հայցվորին՝ փաստաբանական ծառայությունների համար:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր 04.11.2010թ.-ին «168 ժամ» թերթում տպագրված «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել