
Նռնակով զինված քաղաքացին շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ։ Հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գլխավոր լուսանկարում՝ զինված քաղաքացին, լուսանկարը՝ էկրանակադր՝ 24TV-ի ուղիղ միացումից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել