HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի վրա. քաղաքի մի մասը հոսանքազրկվել է

Ռուսական զորքերը մարտի 25-ին անօդաչուներով կրկին հարձակվել են Օդեսայի վրա։ Այդ մասին հայտնում է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է: «Արտակարգ, բոլոր ծառայություններն աշխատում են», - հավելել է նա:

Օդեսայում գիշերը հայտարարվել էր օդային տագնապի ազդանշան, ինչպես նաև նշվում էր քաղաքում պայթյունների մասին:

Օդեսայի քաղաքապետարանը հայտարարել է, որ քաղաքում ժամանակավորապես չեն գործում տրոլեյբուսներն ու տրամվայները, ինչի պատճառով երթուղային գծեր նոր ավտոբուսներ կմտցվեն։

Մանկապարտեզներում, որոնք մնացել են առանց էլեկտրականության, շարունակում են աշխատել հերթապահ խմբերը, սակայն, ինչպես նախազգուշացրել են քաղաքային իշխանությունները, երեխաների համար սնունդ պատրաստել դեռ չի կարելի, ծնողներին խնդրում են նրանց կերակրել տանը:

«Укрэнерго»ի փոխանցմամբ՝ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել հարավում գտնվող էլեկտրական երկու ենթակայանների ուղղությամբ։ «Հարավ» պաշտպանության ուժերի մամուլի քարտուղար Նատալյա Գոմենյուկն էլ նշել է, որ մինչ անօդաչուների հարձակումը ռուսական զինուժը գործի է դրել մարտավարական ավիացիան և արձակել Х-31 հակառադիոտեղորոշման հրթիռ»։

Լուսանկարը՝ warhead.su-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter