HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Չեխիա-Հայաստան. վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:00-ին, Պրահայում կմեկնարկի Չեխիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական մրցավեճը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երեւանում կայացած ընկերական խաղում 0-1 հաշվով զիջեցին Կոսովոյի ընտրանուն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի երիտասարդական հավաքականին, եւ Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Փոխարենը, Հայաստանի երիտասարդական հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:

Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Արթուր Միրանյան - «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հայտնի են մերոնց խաղային համարները այսօրվա հանդիպման համար:

Մինչ այս ազգային հավաքականների մակարդակով չեխերի հետ խաղացել ենք 5 անգամ, որից 4-ը եղել է պաշտոնական հանդիպում: 

Առաջին երկու խաղերը կայացել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2004-ի հոկտեմբերի 13-ին մերոնք Երեւանում մրցակցին զիջեցին 0-3 հաշվով, իսկ 2005 թ. սեպտեմբերի 7-ին չեխական Օլոմոուցում գրանցվեց 4-1 հաշիվը՝ հօգուտ դաշտի տերերի: Մերոնցից միակ գոլը խփեց Արա Հակոբյանը: 

Թիմերը հանդիպել են նաեւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: 2013-ի մարտի 26-ին չեխերը Երեւանում հաղթեցին 3-0 հաշվով: Հետաքրքիր է, որ գալիք խաղը կայանալու է այս հանդիպումից ուղիղ 11 տարի անց: Պատասխան խաղը կայացավ 2013 թ. սեպտեմբերի 6-ին Պրահայում: Մեր թիմը պատմական հաղթանակ տարավ Կառլեն Մկրտչյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ՝ 2-1:

2016-ի օգոստոսի 31-ին էլ ընկերական մրցավեճ անցկացվեց չեխական Մլադա Բոլեսլավում, որում 3-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը: 

Այսպիսով՝ կայացած 5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14: 

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 94-րդն է, Չեխիան՝ 40-րդը:

Այսօրվա հանդիպումը կսպասարկի ավստրիացի Յուլիան Վայնբերգերը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter