HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայլերը 7 մլն դրամի վնաս են հասցրել ջրաշենցիներին

Մայիսի 26-ի առավոտ` ժամը 4-ի սահմաններում, գայլերը չորս կողմից հարձակվել և Լոռու մարզի Ջրաշենի Փամբի սարի տարածքում հոշոտել են գյուղացիների սեփականությունը հանդիսացող 20 անասունի, 74-ին էլ ծանր վնասել են: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ջրաշենի գյուղապետ Վանիկ Ուռուսյանը:

Ըստ նրա` գայլերը մոտ 7 մլն դրամի վնաս են պատճառել ջրաշենցիներին: Գյուղապետը մարզպետ Արամ Քոչարյանից աջակցություն էր խնդրում իր համայնքի բնակիչների կրած վնասը հատուցելու համար: Մարզպետ Արամ Քոչարյանը Վանիկ Ուռուսյանին խոստացել է, որ կօգնի գյուղացիներին հատուցել կրած վնասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter