HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան' Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրություններին : ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց խորհրդարանական ընտրությունները' նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին եւ առաջարկեց ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում : Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել եւ նշեց, որ մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաեւ նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները եւ գործընթացները առավել ամրապնդելու գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին' ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում եւ իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նա խիստ մտահոգություն հայտնեց շփման գծում միջադեպերի կապակցությամբ եւ անհրաժեշտ համարեց դիպուկահարների հետ քաշումը շփման գծից' անթույլատրելի համարելով ուժի կիրառումը եւ խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը' որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:

Նրա խոսքով' մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարեւոր դեր վերապահեցին խորհրդարանական դիվանագիտությանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվեցլ են այլ հարցեր եւս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter