HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ NESA կենտրոնի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Այդ շրջանակներում ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի հրավերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (NESA) ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի քննչական մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված փորձի ձեռքբերման և կրթական կարիքներին։ 

Քննչական կոմիտեում ԱՄՆ պատվիրակությանն ընդունել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում առաջատար դիրքեր ունեցող պետությունների, մասնավորապես ԱՄՆ ինստիտուցիոնալ համակարգերին և կարողություններին Կոմիտեի քննիչներին ծանոթացնելու համատեքստում ԱՄՆ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի հետ գործակցության հնարավորությունները։ 

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ մոտակա ամիսների ընթացքում կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում քննիչների կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ իրականացնելու շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter