HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը․

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են 2024 թվականի մարտի 21-ին Երևանի քաղաքի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացուց օդաճնշիչ ատրճանակով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները։

«Նշված օրը՝ ժամը 11:26-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նրանից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, ով 25-ամյա երիտասարդ է։

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, սիրահարների այգում (որը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկին է հարում-խմբ.) հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Վերջինս, փախուստի ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։

Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter