HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Տիգրանյանը հեռացվել է ՔՊ-ից

Մարտի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ՝ Սևակ Տիգրանյանը հեռացվել է կուսակցությունից։ 

«Քննարկվել են Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև  կարգապահական բնույթի հարցեր»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Ըստ Նաիրի (Եղվարդ) համայնքի պաշտոնական կայքէջի՝ Սևակ Տիգրանյանը այժմ զբաղեցնում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նախկինում նա զբաղեցրել է նաև Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter