HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնյակի արտահանումը խթանելու և սպառողների շահերը պաշտպանելու նպատակով

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։ Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով, ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։

Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter