HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ՝ մասնավորապես, մարտական  դիրքերում եւ վերակարգում ընդգրկելու, շարային պատրաստության  անցնելու մասին: Նման վերաբերմունքի հետեւանքով ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների առողջական վիճակի վատթարացման մասին կազմակերպությունը ահազանգել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Սակայն, պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չի ձեռնարկում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իր անգործությամբ շարունակաբար խախտում է ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների  իրավունքները:

Ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների ներգրավումը շարային ծառայության մեջ վատթարացնում է նրանց առողջական վիճակը, նպաստում է ոչ կանոնադրական հարաբերությունների ձեւավորմանը եւ հանդիսանում է նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ստիպված կլինենք արձանագրել քաղաքացիների առողջական վիճակի վատթարացման, խեղումների եւ մահացությունների նոր դեպքեր:  

Սույն հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է եւ պահանջում է ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հրատապ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների համար զինվորական ծառայության արժանապատիվ պայմանների ապահովման եւ նրանց մարդու իրավունքների  խախտումների վերացման ուղղությամբ: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 

Վանաձոր

12.07.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter