HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ

Մարտի 27-ին` ժամը 15:15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ) և «Opel» (վարորդ՝ Շ. Ֆ., ծնված 1986 թ) մակնիշների ավտոմեքենաները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Ս, ծնված 1984 թ) տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները (Օ. Մ., ծնված 1990 թ., Գ. Ս., ծնված 2011 թ., Լ. Ս., ծնված 2016 թ., և Լ. Ս., ծնված 2020 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ջ. Ա., ծնված 2014 թ., և Մ. Ա., ծնված 2006 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել Շ. Ֆ.-ին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Ն. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter