HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան-Սառնակունք ճանապարհին ավտովթարի հետևանքով մարդ է մահացել

Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ Ա, ծնված 1992 թ) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա Բ, ծնված 1990 թ) «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս Ի-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter