
Գերմանիան մեծացնում է իր անձնակազմը Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելություններում
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան կմեծացնի իր անձնակազմը Վրաստանում և Հայաստանում Եվրամիության առաքելությունների շրջանակներում: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն։
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ոստիկանության աշխատակիցների առավելագույն թիվը 15-ից կհասցվի 25-ի, իսկ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության համար անձնակազմը 20-ից կդառնա 30»,- հայտարարել է Հեբեշթրայթը։
Ավելի վաղ, ռուսական աղբյուրները գրել էին, թե իբր «Բեռլինը ֆինանսական աջակցություն է առաջարկել Հայաստանին՝ երկրի տարածքից ռուս սահմանապահների դուրսբերման դիմաց»։
Լուսանկարը՝ Unsplash-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել