
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բնակելի հատվածներից մեկին. կա 1 զոհ և 16 վիրավոր
Ռուսական զորքերը մարտի 27-ի ցերեկը հարվածել են Խարկովի բնակելի շրջաններից մեկին։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Հարվածի հետևանքով վնասվել են հինգ հարկանի բնակելի շենքեր, ինչպես նաև Անհետաձգելի վիրաբուժության ինստիտուտի մասնաշենքը:
Վերջին տվյալներով, որոնք փոխանցում է Տերեխովը, զոհվել է 1 մարդ, ևս 16-ը՝ տուժել։ Տուժածների թվում 4 երեխա կա։
Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը նշել է, որ նախնական տվյալներով ռուսական զորքերն առաջին անգամ Խարկովին հարվածել են «խոշոր տրամաչափի կառավարելի զինամթերքով»։
Լուսանկարը՝ Խարկովի արտակարգ իրավիճակների մարզային ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել