HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվեց

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

«2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանի 27.03.2024թ. որոշմամբ ամբողջությամբ մերժվել է (ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տ.Դավթյան), Տ.Մ.-ն շուտով կլինի ազատության մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու անհրաժեշտության և հիմքերի բացակայությունը:

Նշված գործով մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը արդեն առիթ ունեցել են խոսելու, բայց Տ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ «փաստաբանական հետաքննություն» էր իրականացվել, որի շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք ամբողջությամբ ապացուցում են Տ.Մ.-ի անմեղությունը: Այդ ապացույցների մի մասը ներկայացվել, իսկ մնացյալը առաջիկայում կներկայացվի նախաքննական մարմնին: Հուսով ենք իրավապահ մարմինները կգտնեն իրենց մեջ խիզախություն, կհռչակեն Տ.Մ-ի անմեղությունը և կվերացնեն նրա իրավունքների սահմանափակումները»,- նշված է «LSA» փաստաբանական գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարում ձախից՝  Գուրգեն Ներսիսյանն ու Արսեն Սարդարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter