HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երևանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի և ԵԱՀԿ միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաև նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, մարտահրավերներին և ընթացիկ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու:

Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է և հույս է հայտնել, որ կազմակերպության երևանյան գրասենյակի միջոցով ևս ակտիվ համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter