HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա:

«Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել արդիական լուծումներով փոստային ցանց, թվային լուծումներով փոստային ծառայություններ, ապահովել փոստային-ֆինանսական ծառայություններ և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ հայեցակարգային հարցերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել նախագծում նշված ռազմավարական նպատակների իրականացման ֆինանսական սխեմա, որի շուրջ առավել առարկայական կշարունակվեն «Հայփոստ»-ի զարգացմանն ուղղված քննարկումները»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter