HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի տպագրված անձնագրերը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ 2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) ՀՀ քաղաքացու 213 672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր:

2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու 182 208 անձնագիր:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչև ս/թ. հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար' 445 դիմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter