HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է՝ պարզվել է, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայող թույլ է տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։

«Վերոգրյալի հիման վրա Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի համապատասխան որոշումներով նրանցից 15-ի նկատմամբ կիրառվել են «Խիստ նկատողություն», իսկ 2-ի նկատմամբ՝ «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժերը։

Միաժամանակ ծառայողական քննության ընթացքում հիշյալ ծառայողները բացատրություններ են տվել այն մասին, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Սակայն հաշվի առնելով, որ ՔԿՀ նախկին պետը և նրա նախկին տեղակալը ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել։

Քրեակատարողական ծառայության կողմից ծառայողների օրինախախտ գործողությունների կանխումն ու վերացումը կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter