
Ինչո՞վ է աչքի ընկել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2003-ից ի վեր
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (մականունը` Բուռնաշ) այն գործարար պատգամավորների թվին է դասվում, ով ԱԺ-ում հայտնվել է ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կամ ժողովրդին հուզող հարցերը խորհրդարանի ամբիոնից հնչեցնելու համար: 2003 թվականից ի վեր Աշոտ Աղաբաբյանն անընդմեջ պատգամավոր է ընտրվել, եւ այս տարիների ընթացքում նա աչքի է ընկել միայն իր կարողությունն ավելացնելով եւ բիզնես ոլորտում հաջողություններ գրանցելով:
Ուսումնասիրելով պատգամավորի գույքի եւ եկամուտների 2006թ. Հայտարարագիրը` պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է 913 միլիոն 201 հազար 460 դրամի եկամուտ եւ 80 միլոն դրամ:
2008 թվականին Աշոտ Աղաբաբյանի եկամուտները հասել են 1 միլիարդ 955 միլիոն 268 հազար 430 դրամի, իսկ 2009-ին` 1 միլիարդ 163 միլիոն 828 հազար 440 դրամի:
2010 թվականին Աշոտ Աղաբաբյանի եկամուտները նվազել են եւ կազմել 977 միլիոն 158 հազար 580դրամ:
ԱԺ պատգամավորը, ով մի շարք ձեռնարկություններից բացի նաեւ «Հրազդան» մարզադաշտի սեփականատերն է, 2011թ-ին հայտարարագրել է 829 միլիոն 71 հազար դրամի եկամուտ, որից 3 միլիոն 71 հազար դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, իսկ 805 միլիոն 900 հազար եւ 20 միլիոն 100 հազար դրամը` երկու տարբեր շահաբաժիններից ստացած եկամուտը:
Անցյալ տարի Աշոտ Աղաբաբյանի հաշվեհամարին եղել է 200 միլիոն դրամ, սակայն մի քանի միլիոն դրամի էլ տարբեր գործարքներ է կնքել: Մասնավորապես` 22 միլիոն դրամով ձեռք է բերել «Մերսեդես G55-AMG» եւ 20 միլիոն դրամով «Ռենջ-Ռովեր sport» մակնիշի երկու ավտոմեքենա: Բացի այդ, 2011թ-ին ունեցել է արժեթղթեր եւ ներդրումներ երկու ընկերություններում, որոնց գինը տարվա վերջում կազմել է համապատասխանաբար 927 միլիոն 542 հազար 457 եւ 104 միլիոն 700 հազար դրամ:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել