HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը առգրավել է որսագողերի զենքերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք:

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:

Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են: Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր