
ԲՏԱ նախարարը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հաղորդում է ԲՏԱ նախարարությունը։
«Նախարարն նշել է, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել