HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությո՞ւն

«Սինոփսիսի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը կդառնա՞ նախարար

Խորհրդարանական ընտրություններից առաջ' դեռ ապրիլին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 200 ձեռնարկությունների տնօրենների ստորագրությամբ նամակ-առաջարկություն է ներկայացվել կառավարություն' ՀՀ վարչապետին, որով առաջարկվում է բացել նոր' Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Մեր աղբյուրների վկայությամբ' ստորագրությունների «ձնագնդիկը» շարունակվում է «գլորվել»:

Սրան կտրականապես դեմ է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (իհարկե, նա մենակ չէ և ավելի ազդեցիկ կողմնակիցներ ունի): Նախարարին կարելի է հասկանալ' նոր կառույցի դեպքում ՏՏ ոլորտը իրենից «կխլեն»: Սակայն այս ոլորտի մասնագետները լուրջ հիմնավորումներ ունեն նոր նախարարություն բացելու հարցում: Չնայած վարչապետը միշտ պարծենում է ՏՏ ոլորտի հաջողություններով, բայց այս ոլորտին ավելի քիչ միջոցներ են տրամադրվում, քան միջին «հզորության», մարզական որևէ ֆեդերացիայի' ասենք ձյուդոյի:

Բայց առավել կարևորի մասին չմոռանանք գրել: Մեր աղբյուրները հաստատում են, որ այս առաջարկության «քավորը» «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանն է: Հենց նա էլ հավակնում է առաջիկայում բացվելիք (՞) ՏՏ նախարարի աթոռին:

Մեկնաբանություններ (1)

Stver
Հերիք է էս ժողովրդի հաշվին հերթական բեզդելնիկ նախարարն ու նախարարության աշխատակազմը պահեք, վերացրեք նաև մի շարք բեզդելնիկներին՝ խոսքի Սփյուռքի նախարարությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter