HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Սերժ Սարգսյանը կո՞ղմ է Հայաստանի մասնակցությանը Միասնական մաքսային միությանն ու Եվրասիական միությանը

Ինչպես տեղեկանում ենք ռուսական rbc.ru կայքից, ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Հայաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վարած բանակցությունների արդյունքները' Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այն տեսակետն է հայտնել, թե «Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություններում չկա այնպիսի հարց, որի շուրջ հնարավոր չլինի լուծում գտնել»:

Մատվիենկոյի խոսքով' Հայաստանի նախագահը նշել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում առկա դրական զարգացումը, ներառյալ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական, գիտական համագործակցությունն ու միջտարածաշրջանային կապերը:

Հայաստանի նախագահը խոստացել է արագացնել ազատ տնտեսական գոտուն միանալու, ինչպես նաև երկրի տարածքում ՀԱՊԿ ռազմական բազաների տեղակայման վերաբերյալ համաձայնությունների վավերացումը: Երկու համաձայնություններն էլ պետք է ներկայացվեն վավերացման ԱԺ-ի կողմից արդեն սեպտեմբերին:

Մատվիենկոն նաև նշել է, որ ՀՀ նախագահը շահագրգռվածություն է ցուցաբերել Ռուսաստանի մասնակցությամբ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շինարարության, ինչպես նաև Հայաստանի' Եվրասիական տնտեսական համագործակցության (որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի) շրջանակներին հետագա ինտեգրման հարցերում:

Ըստ Մատվիենկոյի' ՀՀ նախագահը չի բացառել իր երկրի մասնակցությունը Մաքսային միությանը և հետագայում' Եվրասիական միությանը, ինչը, իր հերթին, չի բացառում Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության ընդլայնումը:

Հ. Գ. Եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր վարչապետի' Միասնական մաքսային միությանը անդամագրվելու աննպատակահարմարության մասին հայտարարությունը «ուժը կորցրած է ճանաչվելու»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter