HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ։ Ուղերձը՝ ստորև․

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter