
Ռուս-ադրբեջանական դիվանագիտական խորհրդակցություններ Բաքվում
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովը մարտի 28-29-ը Բաքվում կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բացի այդ, ինչպես փոխանցում է ռուսական կողմը, Կնյազևին ընդունել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Տեղի ունեցած շփումների ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում փոխգործակցության արդիական հարցեր»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իլյուստրացիան՝ Freepik-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել