HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նոր «սխոդկա» Սոչիո՞ւմ

Իշխանական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում` Սոչիում, նոր «սխոդկայի» են նախապատրաստվում գողական աշխարհի հայտնի դեմքերը` այդ աշխարհում հայտնի Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի գլխավորությամբ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Ըստ նույն լուրերի՝ Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից հայտնիների ու օրենքով գողերի տիրույթում: Սպասվող «բարձր մակարդակի» հանդիպման ժամանակ ոչ պակաս կարեւորագույն հարցերից են լինելու Սոչիում կառուցվող էլիտար շենքերի «վերահսկողության» հետ կապված խնդիրները, որոնք այսպես թե այնպես այս աշխարհի մարդկանց տիրույթով են անցնում:

Ի դեպ, լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմք համարվող Դեդ Հասանը դժվարությամբ է համաձայնել մասնակցելու այդ հավաքին, քանի որ այդ կազմի մեջ լինելու են մարդիկ, որոնց հետ նա դեռ չպարզաբանված խնդիրներ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter