HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փուռն են տալիս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել եւ խնդրել դադարեցնել գործադուլը:

«Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների՝ Պալաչին փոխանցել է Բեգլարյանը: Նույն աղբյուրները հայտնել են նաեւ, որ Ծառուկյանի եւ իր սանիկի միջեւ սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգեւ սրբազանը: Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին:

Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ եւ, ինչպես երեւում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձեւերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter