Վարչապետին ներկայացվել է ԱԽ գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել