HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Բելառուսը պատրաստվում է պատերազմի». Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում պատերազմել, բայց պատրաստվում է պատերազմի: Այդ մասին Белта գործակալության փոխանցմամբ նա ասել է Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։

«Ոչ մեկին մի՛ հավատացեք, որ մենք ուզում ենք պատերազմել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին անկեղծ եմ ասում։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի»։ Դա շատ ճիշտ է ասված»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսում պատրաստում են համապատասխան ստորաբաժանումներ, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություն և տեխնիկա:

«Եթե այնտեղից (նկատի ունի «ոչ բարեկամական երկրները»՝ խմբ.) ինչ-որ մեկը վրդովեցնում և քննադատում է մեզ, իմացե՛ք՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Եթե այնտեղ մեզ կսկսեն գովաբանել՝ ուրեմն փորձանք է»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Բելառուսը ոչ մեկին ոչնչով չի սպառնում։ «Մենք օտար հող չենք ուզում։ Աստված տա, մենք մերը զարգացնենք»:

Եվրոպական խորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է Ուկրաինա ՌԴ զորքերի լայնամասշտաբ ներխուժմանը մասնակցելու, ռուսական զորքերին զինամթերք և տեխնիկա մատակարարելու, ինչպես նաև ուկրաինացի երեխաներին բռնի տեղահանելու մեջ:

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են իրենց տարածքը տրամադրել Ուկրաինայի վրա ռուսական զորքերի նոր հարձակման համար: Նա նաև պնդել էր, թե պատրաստ է պատերազմի մեջ մտնել, եթե Ուկրաինան հարձակվի Բելառուսի տարածքի վրա։

Այս հայտարարությունների ֆոնին Ուկրաինան ուժեղացրել է Բելառուսի հետ սահմանը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում պատերազմել Բելառուսի դեմ։

Լուսանկարը՝ Белта գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter