HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել: 

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։

«Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող  բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։  Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։

Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի  ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել,  և  համայնքի միջոցով  բենզալցակայանն ապամոնտաժվել է։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարել նաև ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող, անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:

 Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նաև վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել»,-նշված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter