HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարգարիտա Սիմոնյանին հեռավար մեղադրել է ցեղասպանության մեջ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռուս լրագրող, RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Ուկրաինայում հարուցված նոր քրեական գործով գործող անձ:

«Գործով անցնող անձի նոր փաստագրված հանցագործությունների թվում են 2023 թվականի դեկտեմբերին ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության հրապարակային կոչերը։ Բացի այդ, ռուս քարոզիչը բազմիցս կոչ է արել շարունակել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հրթիռահրետանային հարվածները»,- նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունում հավելել են, որ Սիմոնյանը «պարբերաբար տարածում է Կրեմլի նարատիվները»՝ հաղորդագրություններ հրապարակելով տելեգրամյան իր ալիքում և ելույթ ունենալով ռուսական հեռուստատեսության եթերում, այդ թվում՝ մեկ այլ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի ծրագրում:

Ուկրաինական հատուկ ծառայությունը հավելել է, որ Սիմոնյանը մեղադրվում է «ցեղասպանության», «Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների», «Պատերազմի քարոզման» և «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի արդարացման»  հոդվածներով։ Քանի որ գտնվում է Ռուսաստանում, Մարգարիտա Սիմոնյանին մեղադրանքն առաջադրվել է հեռավար։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում ընդգծել են, որ միջոցներ են ձեռնարկում նրան պատասխանատվության ենթարկելու համար։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2023 թվականի մարտին Մարգարիտա Սիմոնյանին մեղադրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության հոդվածով։ Ուկրաինական հատուկ ծառայությունում ընդգծել էին, որ Սիմոնյանն առաջիններից մեկն է աջակցել 2022 թվականին Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժմանը։

Սիմոնյանն արձագանքել է այս մեղադրանքին։ Նրա կարծիքով՝ սա արվում է աշխարհում իր տեղաշարժը սահմանափակելու համար։ Բացի այդ, Մարգարիտա Սիմոնյանը կարծում է, որ այս մեղադրանքով «ուկրաինական հատուկ ծառայություններն իրենց համար արդարացում են պատրաստում իմ կյանքի դեմ հաջող մահափորձի դեպքում»։

Լուսանկարը՝ РИА Новости/Евгений Биятов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter