HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խոշոր հրդեհ Ստամբուլում. կա առնվազն 15 զոհ

Առնվազն 15 մարդ է զոհվել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող 16-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ CNN Türk-ը հայտնում է, որ 11 մարդ տուժել է, որից 7-ը գտնվում է ծանր վիճակում։

Առկա տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է կեսօրին, շենքի նկուղային հարկում։ Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս տվյալներ չկան։ 

Կրակն արագորեն տարածվել է մի քանի հարկերում։ Թուրքական փրկարար ծառայության տվյալներով՝ հրդեհի պահին շենքում մարդիկ են եղել։ Հրդեհի մարման աշխատանքներին, որը տևել է գրեթե երկու ժամ, մասնակցել է մոտ 80 հրշեջ, ներգրավվել է մինչև 30 միավոր տեխնիկա:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ժամանել է դեպքի վայր։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter