HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան զարմանում է, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հայկական հնագույն քաղաքակրթությունը համեմատում ԵՄ-ի հետ

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի «գործերն այսօր բացահայտ վատ են»: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես տեսա այսօրվա մեր զրույցի նպատակը և տեսա նաև Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասաց, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և ինչ-որ այլ արժեքների կրող է։ Գիտեք՝ ինչն է ինձ զարմացնում: Իսկ ինչո՞ւ են Երևանում ներկա իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմպինգ անում։ Ինչո՞ւ են նրանք համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը՝ նրա մշակույթը, պատմությունը, պետականությունը, որը եղել է, կներեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս իսկապես փակուղում գտնվող Եվրոպական միության հետ։ Եվ հենց այդ մասին են նրանք խոսում, երբ խոսքը վերաբերում է եվրոպական ժողովրդավարությանը»,- Звезда հեռուստաընկերության եթերում հայտարարել է Զախարովան։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառուցվածք է և պետականության այն հիմքերն է, որոնք արմատներով գնում են դեպի հազարամյակներ։ Դրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է նաև՝ ընդգծելով, որ Երևանն իր համար գտել է «մոդելիկ (բառի կիրառումը Զախարովայինն է՝ խմբ.), որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ ԵՄ-ում դրությունն ամբողջությամբ տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, հասարակական և իրավական ցուցանիշները: «Այս ամենն առաջ չի գնում, այս ամենը քանդվում է»,- հավելել է նա:

Լուսանկարը՝ rtek24.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter