HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը «երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու համար» դադարեցնում է «Միր» բանկային քարտերի սպասարկումն այն պատճառով, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) և «Միր» օպերատորի նկատմամբ:

Ղրղզստանում «Միր» ծառայության դադարեցումից հետո «Էլքարտ» համակարգի քարտերը կդադարեն գործել արդեն Ռուսաստանում:

«Միր» քարտերը Ղրղզստանում գործում էին 2019 թվականից սկսած՝ երկու վճարային համակարգերի՝ ռուսական «Միր»-ի և ղրղզական «Էլքարտ»-ի ինտեգրման շրջանակներում (այս համակարգին մասնակցում է 21 բանկ):

Ղրղզստանի շատ բանկեր (23 ընկերություններից 10-ը) 2022 թվականի հոկտեմբերին դադարեցրել էին «Միր» քարտերի սպասարկումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնաց պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի սահմաններից դուրս սպասարկում էին «Միր» քարտերը։

ԱՄՆ-ն 2024 թվականի փետրվարին արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Միր» վճարային քարտերի օպերատորի նկատմամբ։ Այդ ժամանակ «Միր» քարտերը սպասարկվում էին Ղազախստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Կուբայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ բանկերի կողմից։

Պատժամիջոցների սահմանումից հետո «Միր» քարտերը դադարեցին սպասարկել ղազախական Bereke Bank-ը և Halyk Bank-ը։

Մարտի 30-ից սկսած «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրին նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter